Չինաստանը կալանքի տակ է առել ԱՄՆ-ի առանց ուղևոր սուզանավը
https://parstoday.ir/hy/news/world-i47041-Չինաստանը_կալանքի_տակ_է_առել_ԱՄՆ_ի_առանց_ուղևոր_սուզանավը
Չինական մի ռազմանավ կալանքի տակ է առել Հարավչինական ծովում տեղեկություններ հավաքող ամերիկյան առանց ուղևոր սուզանավը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 17, 2016 04:08 Asia/Tehran
  • Չինաստանը կալանքի տակ է առել ԱՄՆ-ի առանց ուղևոր սուզանավը

Չինական մի ռազմանավ կալանքի տակ է առել Հարավչինական ծովում տեղեկություններ հավաքող ամերիկյան առանց ուղևոր սուզանավը:

Համաձայն «Փրես Թի Վի»-ի հաղորդման, Պենտագոնի խոսնակ Ջեֆ Դեյվիսն ուրբաթ օրը հայտարարել է, որ ամերիկյան USNS Bowditch. սուզանավն օրինական կերպով գիտական տեղեկություններ էր հավաքում Հարավչինական ծովում:

Դեյվիսի ընդգծմամբ, ԱՄՆ պետքարտուղարությունը դիվանագիտական խողովակներով իր պաշտոնական բողոքն է փոխանցել Պեկինին և պահանջել է այդ սուզանավը վերադարձնել Վաշինգտոնին:

Չինաստանի տարաձայնության առարկա ջրերում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը և Թայվանի իշխանության կապակցությամբ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի աղմկահարույց կողմնորոշումը սրել է ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում առկա  լարվածությունը:

ԱՄՆ-ն 2011 թվականից իր տարածաշրջանային ռազմավարությունը կենտրոնացրել է Ասիայի և հատկապես դրա հարավ-արևելյան տարածաշրջանի վրա և Հարավչինական ծովում ռազմական ներկայությամբ առթել է Պեկինի բողոքը: