ԵԽ նախագահը պահանջել է հարգել Լեհաստանում գործող օրենքները
ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը շաբաթ երեկոյան հակազդելով Լեհաստանի քաղաքացիների և իշխող կուսակցության միջև առաջացած փակուղային վիճակին, այդ երկրի իշխանություններին կոչ է արել հարգել օրենքն ու ժողովրդի կամքը:
Համաձայն «Ռոյտերզ»-ի հաղորդման, շաբաթ օրը Վարշավայում գտնվող նախագահական պալատի մերձակայքում կազմակերպված հանրահավաքի մասնակիցները բողոքել են ԶԼՄ-ների աշխատանքը սահմանափակող կառավարության որոշման դեմ:
Բողոքարարները զայրացած են խորհրդարանում ԶԼՄ-ների ներկայությունը սահմանափակող «Օրենք և արդարություն» ղեկավարող կուսակցության որոշման պատճառով:
Անձնական ազատություններն ու ԶԼՄ-ների գործունությունը սահմանափակելու կառավարության ջանքերի պատճառով, Լեհաստանը վերջին ամիսներին ժողովրդական ծավալուն ցույցերի ականատես է եղել, իսկ ԵՄ-ն այդ երկրի աջակողմյան կառավարությանը կոչ է արել դադարեցնել նման նախագծերի գործադրումը: