200 եվրոպացի իրավական գործիչներ բոյկոտել են Իսրայելին
https://parstoday.ir/hy/news/world-i47347-200_եվրոպացի_իրավական_գործիչներ_բոյկոտել_են_Իսրայելին
Իսրայելին բոյկոտելու համաշխարհային շարժման շրջանակում , 200 եվրոպացի իրավական գործիչներ ի պաշտպանություն Պաղեստինի ժողովրդին, բոյկոտել են Սիոնիստական ռեժիմին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 19, 2016 07:54 Asia/Tehran
  • 200 եվրոպացի իրավական գործիչներ բոյկոտել են Իսրայելին

Իսրայելին բոյկոտելու համաշխարհային շարժման շրջանակում , 200 եվրոպացի իրավական գործիչներ ի պաշտպանություն Պաղեստինի ժողովրդին, բոյկոտել են Սիոնիստական ռեժիմին:

 

Շարժումը հրապարակել է հաղորդագրություն ,որում 200 իրավական գործիչների նախաձեռնությունը համարել է շարժման նոր ձեռքբերումը: «Իսրայելին բոյկոտելու համաշխարհային շարժումը մեծ  ջանքեր է գործադրում պաղեստինցիների իրավունքների վերականգնման և միջազգային շրջանակներում Իսրայելի մեկուսացման ուղղությամբ»,ասված է հաղորդագրության մեջ:

Արհմիությունների, կրոնական խմբերի , հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական կառույցների աջակցությամբ հակաիսրայելական համաշխարհային  շարժումը (BDS)  ընդլայնվում է աշխարհում:

Ավելի վաղ Իսրայելի արդարադատության նախարար՝ Այլեթ Շաքիդը նախազգուշացրել էր այդ շարժման ազդեցիկ քայլերի կապակցությամբ:«Իսրայելին դեմ գնացող համաշխարհային շարժման գործունեության ընդլայնումը և կապիտալների դուրս տանելը ծանր հարված են հասցրել Թելավիվին»,ասել է նա: