«ԻԼԻՊ»-ը 1 միլիոն դոլար է խոստացել դանիացի ուսանողուհու գլխի համար
https://parstoday.ir/hy/news/world-i47470-ԻԼԻՊ_ը_1_միլիոն_դոլար_է_խոստացել_դանիացի_ուսանողուհու_գլխի_համար
«ԻԼԻՊ»-ի ահաբեկիչները 1 միլիոն դոլար պարգև են խոստացել 23-ամյա Ջոանա Պալանիին սպանողին: Նա քրդական ծագմամբ դանիացի է, ով թողել է բարձրակարգ համալսարանը, որպեսզի կռվի Սիրիայում և Իրաքում ահաբեկիչների դեմ: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Independent»-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2016 08:19 Asia/Tehran
  • «ԻԼԻՊ»-ը 1 միլիոն դոլար է խոստացել դանիացի ուսանողուհու գլխի համար

«ԻԼԻՊ»-ի ահաբեկիչները 1 միլիոն դոլար պարգև են խոստացել 23-ամյա Ջոանա Պալանիին սպանողին: Նա քրդական ծագմամբ դանիացի է, ով թողել է բարձրակարգ համալսարանը, որպեսզի կռվի Սիրիայում և Իրաքում ահաբեկիչների դեմ: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Independent»-ին:

Այս աղջիկն ահաբեկիչների դեմ պայքարում էր քրդական ապստամբների շարքում, մասնակցել է ռազմական գործողությունների և պատանդներին ազատելու գործողություններին, ինչպես նաև պատրաստում էր նորակոչիկներին:

Այժմ Ջոնան կալանքի տակ է գտնվում հայրենի Կոպենհագենում: Աղջկան ազատազրկում է սպառնում նրա համար, որ նա խախտել է օրենքը, որի համաձայն՝ Դանիայի քաղաքացիներն իրավունք չունեն կամավոր այցեր կատարել ռազմական կոնֆլիկտների տարածքներ: Նրան երկու տարվա ազատազրկում է սպառնում:

operativ.am/