Փախստականները ապրում են ճգնաժամային պայմաններում
Միգրացիայի միջազգային կազմակերպությունը ճգնաժամային է բնութագրել Եվրոպայում` այդ թվում Միջերկրական ծովի ափամերձ շրջաններում ապաստան գտած փախստականների կենցաղային պայմանները:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 23-ին Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հայտարարել է.«Անցնող մեկ տարվա ընթացքում Եվրոպայում և Միջերկրական ծովի ափամերձ շրջաններում փախստականները ապրել են կենցաղային ամենավատ և առայսօր աննախադեպ պայմաններում»:
Միգրացիայի միջազգային կազմակերպության զեկույցում ասված է.«Փախստականները առևանգվում են փրկագին պահանջող հանցագործ խմբերի կողմից և ժամանակավոր բանտերում ծեծի և խոշտանգումների ենթարկվում»:
Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հայտարարել է.«Մինչև հանցագործ խմբերի կողմից պահանջված գումարի հայթայթումը, մի խումբ փախստականներ ուղարկվում են աշխատանքային ճամբարներ»:
Կազմակերպությունը հայտարարել է, որ 2016թ. Միջերկրական ծովից անցնելիս զոհվել են 5000 փախստականներ: