ՄԱԿ-ի ԱԽ-ն հակաիսրայելական բանաձև է ընդունել
Ուրբաթ օրը, ՄԱԿ-ի ԱԽ-ն 14 կողմ ձայներով վավերացրել է Պաղեստինի զավթված տարածքներում Սիոնիստական ռեժիմի քաղաքավանների կառուցման դեմ բանաձևը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը Սիոնիստական ռեժիմին պարտավորեցնում է անհապաղ դադարեցնել Պաղեստինի զավթված տարածքներում ու արևելյան Երուսաղեմում քաղաքավանների կառուցման աշխատանքը:
ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ երկրներից միայն ԱՄՆ-ն ձեռնպահ մնացել, իսկ մյուս 14 անդամ երկրները կողմ են քվեարկել բանաձևին:
Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասն ասել է. «Իսրայելի կողմից քաղաքավանների կառուցումը դատապարտող ԱԽ-ի քայլը քաղաքական հարված է համարվում այդ ռեժիմին»:
Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հակազդելով ԱԽ-ի բանաձևին հայտարարել է, որ Իսրայելը չի հարգելու այդ բանաձևի կետերը: