ՄԱԿ-ի ԱԽ-ն հակաիսրայելական բանաձև է ընդունել
https://parstoday.ir/hy/news/world-i48058-ՄԱԿ_ի_ԱԽ_ն_հակաիսրայելական_բանաձև_է_ընդունել
Ուրբաթ օրը, ՄԱԿ-ի ԱԽ-ն 14 կողմ ձայներով վավերացրել է Պաղեստինի զավթված տարածքներում Սիոնիստական ռեժիմի քաղաքավանների կառուցման դեմ բանաձևը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 24, 2016 07:57 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի ԱԽ-ն հակաիսրայելական բանաձև է ընդունել

Ուրբաթ օրը, ՄԱԿ-ի ԱԽ-ն 14 կողմ ձայներով վավերացրել է Պաղեստինի զավթված տարածքներում Սիոնիստական ռեժիմի քաղաքավանների կառուցման դեմ բանաձևը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի ԱԽ  բանաձևը Սիոնիստական ռեժիմին պարտավորեցնում է անհապաղ   դադարեցնել Պաղեստինի զավթված տարածքներում ու արևելյան Երուսաղեմում քաղաքավանների կառուցման աշխատանքը:

ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ երկրներից միայն ԱՄՆ-ն ձեռնպահ մնացել, իսկ մյուս 14 անդամ երկրները կողմ են քվեարկել  բանաձևին:

Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասն ասել է. «Իսրայելի կողմից քաղաքավանների կառուցումը դատապարտող ԱԽ-ի քայլը քաղաքական հարված է համարվում այդ ռեժիմին»:

Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հակազդելով ԱԽ-ի բանաձևին հայտարարել է, որ Իսրայելը չի հարգելու այդ բանաձևի կետերը: