Թրամփը կրկին քննադատել է ՄԱԿ-ին
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ ասել է, որ ՄԱԿ-ը վերածվել է մի խումբ մարդկանց իրար շուրջ հավաքվելու ակումբի:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հավելել է. «ՄԱԿ-ը մեծ պոտենցիալ ունի, սակայն այսօր վերածվել է ակումբի, որտեղ մարդիկ հավաքվում են իրար շուրջ, զրուցում են ու հաճելի պահեր են անցկացնում, ինչը ցավալի է»:
Նշվում է, որ Թրամփն այս հայտարարությունը կատարել է` հակազդելով զավթված տարածքներում քաղաքավանների կառուցումը դադարեցնելու հարցով Սիոնիստական ռեժիմի դեմ ուղղված ՄԱԿ-ի ԱԽ բանաձևին, որի վրա ԱՄՆ-ն վետո չդրեց ու ձեռնպահ մնաց:
ՄԱԿ-ի ԱԽ-ն անցած ուրբաթ գիշեր Պաղեստինի զավթված տարածքներում Սիոնիստական ռեժիմի քաղաքավանների կառուցումը դատապարտող բանաձև է ընդունել, որին կողմ են քվեարկել 14 անդամ երկրներ և միայն ԱՄՆ-ն ձեռնպահ է մնացել: