Թրամփը կրկին քննադատել է ՄԱԿ-ին
https://parstoday.ir/hy/news/world-i48601-Թրամփը_կրկին_քննադատել_է_ՄԱԿ_ին
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ ասել է, որ ՄԱԿ-ը վերածվել է մի խումբ մարդկանց իրար շուրջ հավաքվելու ակումբի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 27, 2016 16:00 Asia/Tehran
  • Թրամփը կրկին քննադատել է ՄԱԿ-ին

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ ասել է, որ ՄԱԿ-ը վերածվել է մի խումբ մարդկանց իրար շուրջ հավաքվելու ակումբի:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հավելել է. «ՄԱԿ-ը մեծ պոտենցիալ ունի, սակայն այսօր վերածվել է ակումբի, որտեղ մարդիկ հավաքվում են իրար շուրջ, զրուցում են ու հաճելի պահեր են անցկացնում, ինչը ցավալի է»:

Նշվում է, որ Թրամփն այս  հայտարարությունը կատարել է` հակազդելով զավթված տարածքներում քաղաքավանների կառուցումը դադարեցնելու հարցով Սիոնիստական ռեժիմի դեմ ուղղված ՄԱԿ-ի ԱԽ բանաձևին, որի վրա ԱՄՆ-ն վետո չդրեց ու ձեռնպահ մնաց:

ՄԱԿ-ի ԱԽ-ն անցած ուրբաթ գիշեր Պաղեստինի զավթված տարածքներում Սիոնիստական ռեժիմի քաղաքավանների կառուցումը դատապարտող բանաձև է ընդունել, որին կողմ են քվեարկել 14 անդամ երկրներ և միայն ԱՄՆ-ն ձեռնպահ է մնացել: