Մարդասիրական երթ Բեռլինից Հալեպ
https://parstoday.ir/hy/news/world-i48622-Մարդասիրական_երթ_Բեռլինից_Հալեպ
Եվրոպայի ամբողջ տարածքից խաղաղության շուրջ 300 ակտիվիստներ Հալեպի ու Սիրիայի հանդեպ համաշխարհային հովանավորության նպատակով Բեռլինից դեպի Հալեպ երթ են սկսել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 28, 2016 04:06 Asia/Tehran
  • Մարդասիրական երթ Բեռլինից Հալեպ

Եվրոպայի ամբողջ տարածքից խաղաղության շուրջ 300 ակտիվիստներ Հալեպի ու Սիրիայի հանդեպ համաշխարհային հովանավորության նպատակով Բեռլինից դեպի Հալեպ երթ են սկսել:

«Քուրդփրես»-ը երեքշաբթի օրը հղում կատարելով «Սպուտնիկ»-ին հաղորդել է, որ երթը մեկնարկել է երկուշաբթի օրը` Բեռլինի նախկին «Թեմփելհոֆ» օդանավակայանից և ուղղվելու է դեպի Հալեպ: Այս օդանավակայանը ներկայումս հարյուրավոր սիրիացի փախստականների ապաստարանն է համարվում:

3000կմ երկարությամբ երթն ընթանում է վերջին տարիներին Միջին Արևելքի ճգնաժամերի պատճառով Եվրոպայում ապաստանած Սիրիայի ու Իրաքի պատերազմի փախստականների ու այլ էմիգրանտների երթի հակառակ ուղղությամբ:

Երթի նպատակն է Սիրիայում խաղաղ բնակչությանը հումանիտար օժանդակություններ փոխանցելու և Սիրիայի ժողովրդին խաղաղ լուծումների հասանելիություն ստեղծելու համար միջազգային հանրության վրա ճնշում գործադել: