ՆԱՏՕ-ն չի աջակցի Թուրքիային, եթե վերջինս Ռուսաստանի հետ կոնֆլիկտ հրահրի
https://parstoday.ir/hy/news/world-i4876-ՆԱՏՕ_ն_չի_աջակցի_Թուրքիային_եթե_վերջինս_Ռուսաստանի_հետ_կոնֆլիկտ_հրահրի
Հյուսիսատլանտյան դաշինքը Անկարային հասկացնել է տվել, որ Թուրքիան չի կարող հույսը դնել ՆԱՏՕ-ի անվերապահ աջակցության վրա այն դեպքում, եթե Թուրքիան Ռուսաստանի նկատմամբ զինված կոնֆլիկտ հրահրի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 20, 2016 13:25 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ն չի աջակցի Թուրքիային, եթե վերջինս Ռուսաստանի հետ կոնֆլիկտ հրահրի

Հյուսիսատլանտյան դաշինքը Անկարային հասկացնել է տվել, որ Թուրքիան չի կարող հույսը դնել ՆԱՏՕ-ի անվերապահ աջակցության վրա այն դեպքում, եթե Թուրքիան Ռուսաստանի նկատմամբ զինված կոնֆլիկտ հրահրի:

«ՆԱՏՕ-ն չի կարող իրեն թույլ տալ Թուրքիայի ու Ռուսաստանի միջև ներկայիս լարված հարաբերությունների պատճառով ներքաշվել Ռուսաստանի Դաշնության հետ զինված էսկալացիայի մեջ», - Deutsche Welle-ի փոխանցմամբ` հայտարարել է Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասսելբորնը գերմանական Der Spiegel պարբերականին տված հարցազրույցում:

Ասսելբորնը, ՆԱՏՕ-ի անդամ դաշնակիցների անունից հայտարարություն անելով` ընդգծել է, որ դաշնակցային պարտականությունները, որոնք վերաբերեւմ են դաշինքի անդամ երկրներից յուրաքանչյուրին, տարածվում են միայն այն դեպքերի վրա, երբ «ՆԱՏՕ-ի անդամներից մեկը ենթարկվում է ակնհայտ ագրեսիայի»:

Panorama.am

20/2/2016