ԱՄՆ-ի Կոնգրեսը մտադիր է դադարեցնել ՄԱԿ-ի ֆինանսավորումը
https://parstoday.ir/hy/news/world-i48808-ԱՄՆ_ի_Կոնգրեսը_մտադիր_է_դադարեցնել_ՄԱԿ_ի_ֆինանսավորումը
ԱՄՆ-ի Կոնգրեսը հակազդելով Սիոնիստական ռեժիմի կողմից քաղաքավանների կառուցման դեմ ԱԽ ընդունած բանաձևին, մտադիր է դադարեցնել ՄԱԿ-ին հատկացվող բյուջեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 29, 2016 04:08 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի Կոնգրեսը մտադիր է դադարեցնել ՄԱԿ-ի ֆինանսավորումը

ԱՄՆ-ի Կոնգրեսը հակազդելով Սիոնիստական ռեժիմի կողմից քաղաքավանների կառուցման դեմ ԱԽ ընդունած բանաձևին, մտադիր է դադարեցնել ՄԱԿ-ին հատկացվող բյուջեն:

Համաձայն «Մեհր» լրատվական գործակալության հաղորդման, այս բանաձևն ընդունվելուց հետո Կոնգրեսի որոշ անդամներ նաև քննարկում են այլ պատժիչ քայլերի գործադրումը, այդ թվում ԱՄՆ-ի տարածքից պաղեստինցի դիվանագետների արտաքսումը և ԱԽ-ում Սիոնիստական ռեժիմի դեմ բանաձևին կողմ քվեարկած երկրների հետ ԱՄՆ-ի հարաբերությունների մակարդակի իջեցումը:

ՄԱԿ-ի ԱԽ-ն անցած ուրբաթ օրը կողմ քվեարկեց մի բանաձևի, որը նպատակ ունի վերջ տալ պաղեստինյան զավթված տարածքներում Սիոնիստական ռեժիմի ավանաշինությանը:

Բանաձևը Սիոնիստական ռեժմին պարտավորեցնում է շտապ ու լիարժեք կերպով դադարեցնել Պաղեստինի զավթված տարածքներում, այդ թվում Երուսաղեմի արևելքում քաղաքավանների կառուցումը:

Իսրայելի ռեժիմը սիոնիստական քաղաքավաններ կառուցելով նպատակ ունի փոխել պաղեստինյան տարածքների աշխարհագրական կառույցը և սիոնիստական դիմագիծ հաղորդել այդ տարածքներին՝ իր տիրակալատենչությունը տարածելով պաղեստինյան տարածքներում: