ԱՄՆ-ի Կոնգրեսը մտադիր է դադարեցնել ՄԱԿ-ի ֆինանսավորումը
ԱՄՆ-ի Կոնգրեսը հակազդելով Սիոնիստական ռեժիմի կողմից քաղաքավանների կառուցման դեմ ԱԽ ընդունած բանաձևին, մտադիր է դադարեցնել ՄԱԿ-ին հատկացվող բյուջեն:
Համաձայն «Մեհր» լրատվական գործակալության հաղորդման, այս բանաձևն ընդունվելուց հետո Կոնգրեսի որոշ անդամներ նաև քննարկում են այլ պատժիչ քայլերի գործադրումը, այդ թվում ԱՄՆ-ի տարածքից պաղեստինցի դիվանագետների արտաքսումը և ԱԽ-ում Սիոնիստական ռեժիմի դեմ բանաձևին կողմ քվեարկած երկրների հետ ԱՄՆ-ի հարաբերությունների մակարդակի իջեցումը:
ՄԱԿ-ի ԱԽ-ն անցած ուրբաթ օրը կողմ քվեարկեց մի բանաձևի, որը նպատակ ունի վերջ տալ պաղեստինյան զավթված տարածքներում Սիոնիստական ռեժիմի ավանաշինությանը:
Բանաձևը Սիոնիստական ռեժմին պարտավորեցնում է շտապ ու լիարժեք կերպով դադարեցնել Պաղեստինի զավթված տարածքներում, այդ թվում Երուսաղեմի արևելքում քաղաքավանների կառուցումը:
Իսրայելի ռեժիմը սիոնիստական քաղաքավաններ կառուցելով նպատակ ունի փոխել պաղեստինյան տարածքների աշխարհագրական կառույցը և սիոնիստական դիմագիծ հաղորդել այդ տարածքներին՝ իր տիրակալատենչությունը տարածելով պաղեստինյան տարածքներում: