ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարը խաղաղության կոչ է արել
https://parstoday.ir/hy/news/world-i49168-ՄԱԿ_ի_նոր_գլխավոր_քարտուղարը_խաղաղության_կոչ_է_արել
ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարը միջազգային հանրությանը կոչ է արել միավորվել «Հանուն խաղաղության հաստատման » նպատակի շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 01, 2017 07:28 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարը խաղաղության կոչ է արել

ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարը միջազգային հանրությանը կոչ է արել միավորվել «Հանուն խաղաղության հաստատման » նպատակի շուրջ:

«ԻՌՆԱ» գործակալության հաղորդման համաձայն, 2017 թվականի հունվարի մեկին հրատարակված  կոչում, Անտոնիո Գուտերեշն ասել է.-«Ոչ ոք չի հաղթում պատերազմում, բոլորը պարտվող են: Աշխարհի բոլոր երկրները դարձել են անապահով: Համաշխարհային ահաբեկչության նոր սպառնալիքը մտահոգում է բոլորին»:

Իր խոսքն ուղղելով աշխարհի երկրների ղեկավարներին , ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարն ասել է.-«Թող 2017 թվականը դառնա  տարի, որի ընթացքում բոլոր երկրները փորձելու են կարգավորել տարաձայնությունները»: ««Խաղաղությունը, բարությունն ու միասնությունը պետք է ուղեկցեն բոլորին».-նշել է Գուտերեշը:

ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղար ՝ Անտոնիո Գուտերեշը 2017 թվականի հոնւվարի մեկից սկսած հինգ տարով փոխարինելու է Պան Գի Մունին: