Զարիֆ-Լավրով հեռախոսազրույցը՝ Սիրիայի զարգացումների շուրջ
ԻԻՀ և ՌԴ արտգործնախարարներ՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում հաստատված հրադադարը:
Իրանն ու Ռուսաստանը կարևոր դերակատարություն ունեն Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման գործընթացում:
Իրանի, Ռուսաստանի ու Սիրիայի միջև ընթացող շարունակական բանակցությունների շնորհիվ, Սիրիայի իրադարձությունները նոր ընթացք կստանան:
Վերջերս հրադադար է հաստատվել Սիրիայի բանակի և զինված ընդդիմադիրների միջև: Հրադադարում ընդգրկված չեն ԻԼԻՊ, Ֆաթհ էլ-Շամ ահաբեկչական խմբավորումները և ահաբեկիչները խախտում են հրադադարը:
Ի դեպ, երկուշաբթի օրը, Սիրիայի զինված ընդդիմադիրները բոյկոտել են Ղազախստանում կայանալիք Սիրիայի խաղաղության բանակցությունները:
Ահաբեկիչներին հարող լրատվամիջոցները Սիրիայի կառավարությանը մեղադրել են հրադադարի խախտման մեջ: