Զարիֆ-Լավրով հեռախոսազրույցը՝ Սիրիայի զարգացումների շուրջ
https://parstoday.ir/hy/news/world-i49420-Զարիֆ_Լավրով_հեռախոսազրույցը_Սիրիայի_զարգացումների_շուրջ
ԻԻՀ և ՌԴ արտգործնախարարներ՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում հաստատված հրադադարը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 03, 2017 07:12 Asia/Tehran
  • Զարիֆ-Լավրով հեռախոսազրույցը՝ Սիրիայի զարգացումների շուրջ

ԻԻՀ և ՌԴ արտգործնախարարներ՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում հաստատված հրադադարը:

Իրանն ու Ռուսաստանը կարևոր դերակատարություն ունեն Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման գործընթացում:

Իրանի, Ռուսաստանի ու Սիրիայի միջև ընթացող շարունակական բանակցությունների շնորհիվ, Սիրիայի իրադարձությունները նոր ընթացք կստանան:

Վերջերս հրադադար է հաստատվել Սիրիայի բանակի և զինված ընդդիմադիրների միջև: Հրադադարում ընդգրկված չեն ԻԼԻՊ, Ֆաթհ էլ-Շամ ահաբեկչական խմբավորումները և ահաբեկիչները խախտում են հրադադարը:

Ի դեպ, երկուշաբթի օրը, Սիրիայի զինված ընդդիմադիրները բոյկոտել են Ղազախստանում կայանալիք Սիրիայի խաղաղության բանակցությունները:

Ահաբեկիչներին հարող լրատվամիջոցները Սիրիայի կառավարությանը մեղադրել են հրադադարի խախտման մեջ: