Զարիֆի և Լավրովի հեռախոսազրույցի մասին տարածված լուրերը
Հունվար 03, 2017 14:36 Asia/Tehran
Իրանի ԱԳ նախարարության մամուլի ծառայույունը անհիմն է համարել Զարիֆի և Լավրովի հեռախոսազրույցի մասին տարածված լուրերը:
Մի շարք լրատվամիջոցների հայտարարել էին, որ հունվարի 3-ին, Իրանի և ՌԴ-ի ԱԳ նախարարներ Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել:
ԻԻՀ ԱԳ նախարարության մամլո ծառայությունը հայտարարել է, որ Իրանի և ՌԴ-ի ԱԳ նախարարների վերջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել անցած հինգշաբթի օրը:
Վերջին շաբաթների ընթացքում, հատկապես Հալեպի ազատագրումից հետո, Իրանի ԱԳ նախարարը և տարածաշրջանի այլ երկրների ԱԳ նախարարներ ունեցել են բազմաթիվ քաղաքական խորհրդակցություններ և հեռախոսազրույցներ:
Պիտակ