Թուրքիայի իշխանությունները երկարաձգել են երկրում արտակարգ դրության ռեժիմը
https://parstoday.ir/hy/news/world-i49570-Թուրքիայի_իշխանությունները_երկարաձգել_են_երկրում_արտակարգ_դրության_ռեժիմը
Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը, որը մտցվել էր հուլիսին պետական հեղաշրջման փորձից հետո, երկրի խորհրդարանի կողմից երկարաձգվել է եւս 3 ամսով, մինչեւ ամպրիլի 19-ը, հաղորդում է Anadolu-ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 04, 2017 07:54 Asia/Tehran
  • Թուրքիայի իշխանությունները երկարաձգել են երկրում արտակարգ դրության ռեժիմը

Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը, որը մտցվել էր հուլիսին պետական հեղաշրջման փորձից հետո, երկրի խորհրդարանի կողմից երկարաձգվել է եւս 3 ամսով, մինչեւ ամպրիլի 19-ը, հաղորդում է Anadolu-ն։

Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը մտցվել էր հեղաշրջման փորձից հետո 3 ամսով, ապա երկարաձգվել եւս 3 ամսով։

Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 16-ին Թուրքիայում մի խումբ խռովարարներ ռազմական հեղաշրջման փորձ են իրականացրել։ Հիմնական դիմակայությունը տեղի է ունցել Ստամբուլում եւ Անկարայում, որի հետեւանքով մահացել է 240 քաղաքացի, ավելի քան 2 հազար մարդ վիրավորվել է, խռովությունը ճնշվել է։

Թուրքիայի իշխանությունները հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ մեղադրել է ընդդիմադիր հոգեւորական Ֆեթուլլահ Գյուլենին եւ պահանջել է ԱՄՆ-ից արտահանձնել նրան։ Ինքը՝ Գյուլենը դատապարտել է հեղաշրջման փորձը եւ հայտարարել, որ ինքն առնչություն չունի դրա հետ։

Գյուլենի կազմակերպության հետ կապեր ունենալու մեղադրանքով Թուրքիայում մոտ 32 հազար մարդ է ձերբակալվել, մոտ 100 հազար մարդ հեռացվել է պետական ծառայությունից։

orer.am/