Հրաշքներ չեն լինում. Գուտերեշը ՄԱԿ-ի անդամներին երկխոսության կոչ է արել
https://parstoday.ir/hy/news/world-i49594-Հրաշքներ_չեն_լինում._Գուտերեշը_ՄԱԿ_ի_անդամներին_երկխոսության_կոչ_է_արել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է կազմակերպության անդամների հետ երկխոսության անհրաժեշտության մասին՝ տարաձայնությունների հաղթահարման համար, որոնք նախկինի պես գոյություն ունեն ՄԱԿ-ի ներսում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 04, 2017 08:57 Asia/Tehran
  • Հրաշքներ չեն լինում. Գուտերեշը ՄԱԿ-ի անդամներին երկխոսության կոչ է արել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է կազմակերպության անդամների հետ երկխոսության անհրաժեշտության մասին՝ տարաձայնությունների հաղթահարման համար, որոնք նախկինի պես գոյություն ունեն ՄԱԿ-ի ներսում։

«Հրաշքներ չեն լինում…, և մեզ համար մեր նպատակներին հասնելու միակ միջոցը որպես թիմ աշխատելն է»,-հայտարարել է ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարն իր առաջին աշխատանքային օրը։

«Դա մեզնից մեծ ջանքեր կպահանջի, ինչպես նաև լուրջ երկխոսություն անդամ-պետությունների հետ»,-ասվում է ՄԱԿ-ի կայքում հրապարակված հայտարարությունում։ Նա հավելել է, որ շատ կարևոր է ինչպես նվաճումները, այնպես էլ կազմակերպության ձախողումները ճանաչելը։

Բացի այդ, նա ընդգծել է ՄԱԿ-ի զարգացման համակարգում բարեփոխում անցկացնելու անհրաժեշտությունը։ Գուտերեշը նաև հավելել է, որ կազմակերպությունը պետք է ջանի և ազատվի «ժողովրդավարության զսպաշապիկից»։

«Մենք չպետք է պատրանքներ փայփայենք»,-ասել է 9-րդ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ի աշխատակիցների հետ հանդիպմանը՝ նշելով, որ առջևում դժվար ժամանակներ են սպասվում։ Նրա խոսքով՝ աշխարհում աճում է փոխկապակցված հակամարտությունների թիվը, որոնք սնում են գլոբալ ահաբեկչությունը։ «Մենք ապրում ենք աշխարհում, որում խնդիրները գլոբալ բնույթ են ստացել, և երկրները չեն կարող դրանք միայնակ լուծել»,-հավելել է նա՝ նշելով, որ միջազգային հանրությունը պետք է գիտակցի բազմակողմ հարաբերությունների սկզբունքի կարևորությունը։

 1in.am