Ռուս սենատոր. Սիրիայում Ռուսաստանի և Իրանի համագործակցությունը որոշիչ է
https://parstoday.ir/hy/news/world-i49597-Ռուս_սենատոր._Սիրիայում_Ռուսաստանի_և_Իրանի_համագործակցությունը_որոշիչ_է
Ռուսաստանի դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահն ասել է. «Մոսկվայի, Թեհրանի ու Անկարայի միջև ձևավորված համագործակցությունը որոշիչ ու չափազանց կարևոր է Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 04, 2017 09:03 Asia/Tehran
  • Ռուս սենատոր. Սիրիայում Ռուսաստանի և Իրանի համագործակցությունը որոշիչ է

Ռուսաստանի դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահն ասել է. «Մոսկվայի, Թեհրանի ու Անկարայի միջև ձևավորված համագործակցությունը որոշիչ ու չափազանց կարևոր է Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, «Ռուսիա Սեգոդնյա» լրատվական գործակալությունը չորեքշաբթի օրը գրել է. «Նկատի առնելով Իրանի ու Ռուսաստանի համագործակցության մեծ նշանակությունը, 2017 թվականը Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար կարող է որոշիչ լինել»:

Կոնստանդին Կասաչիևն ասել է. «Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման համար եռակողմ ձևաչափով նախագծերի գործադրումն արաբական ու արևմտյան երկրների կառուցողական ու անկողմնակալ դիրքորոշման դեպքում խնդիրները հնարավոր կլինի կարգավորել»:

«Արևմուտքը շարունակում է հովանավորել Սիրիայի կառավարության ընդդիմադիրներին ու միևնույն ժամանակ դատապարտում է Դամասկոսի, Մոսկվայի ու Թեհրանի համագործակցությունն ինչը կարող է խնդիրներ առաջացնել»,-հավելել է Կասաչիևը:

Իրանն ու Ռուսաստանը շարունակական խորհրդակցություններով Սիրիայի զարգացումներում ու այդ երկրի ճգնաժամի կարգավորման ուղղությամբ կարևոր դերակատարություն ունեն:

Իրանի, Ռուսաստանի և Սիրիայի շարունակական խորհրդակցություններով Սիրիայում զարգացումները նոր ընթացք են ստացել: