Հունաստանում կալանավորվել է միջազգային ահաբեկիչ Պանայոտա Ռուպան
https://parstoday.ir/hy/news/world-i49732-Հունաստանում_կալանավորվել_է_միջազգային_ահաբեկիչ_Պանայոտա_Ռուպան
Հունաստանում կալանավորվել է ամենաշատ փնտրվող ահաբեկիչներից մեկը՝ 48-ամյա Պանայոտա Ռուպան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 05, 2017 08:09 Asia/Tehran
  • Հունաստանում կալանավորվել է միջազգային ահաբեկիչ Պանայոտա Ռուպան

Հունաստանում կալանավորվել է ամենաշատ փնտրվող ահաբեկիչներից մեկը՝ 48-ամյա Պանայոտա Ռուպան:

Աթենքի լրատվական գործակալությունը հայտնում է, որ Ռուպան կալանավորվել է Աթենքի արվարձանում գտնվող տանը, որտեղ նրա հետ անչափահաս երեխա է եղել: Կալանավորվել է նաեւ 25-ամյա կին, ում կասկածում են հանցագործին թաքցնելու մեջ:

 

48-ամյա Ռուպան հույն հայտնի ահաբեկիչ Նիկոս Մազիոտիսի կինն է: Նա հեռակա դատապարտվել է մի շարք ահաբեկչությունների համար՝ ներառյալ 2007 թվականին Աթենքում ԱՄՆ դեսպանատան գնդակոծումը: Ռուպան հատուկ հետախուզվող ահաբեկիչների ցուցակում էր. նրա եւ Մազիոտիսի վերաբերյալ տեղեկատվության համար 1 մլն եվրոյի պարգեւ էր սահմանվել: Մազիոտիսին հաջողվել է կալանավորել 2014-ին Աթենքի կենտրոնում:

orer.am/