ԵԽԽՎ համազեկուցողներն Ադրբեջանում են
https://parstoday.ir/hy/news/world-i50689-ԵԽԽՎ_համազեկուցողներն_Ադրբեջանում_են
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի` Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Սթեֆան Շենակը և Ցեզար Ֆլորին Պրեդան ժամանել են Ադրբեջան:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 12, 2017 11:19 Asia/Tehran
  • ԵԽԽՎ  համազեկուցողներն Ադրբեջանում են

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի` Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Սթեֆան Շենակը և Ցեզար Ֆլորին Պրեդան ժամանել են Ադրբեջան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Այցի շրջանակում նրանք կհանդիպեն Ադրբեջանի նախագահի, մեջլիսի նախագահի, արդարադատության և ներքին գործերի նախարարների և բարձրաստիճան այլ անձանց հետ: Բացի այդ, ծրագրվում են նաև համազեկուցողների հանդիպումները քաղաքացիական հասարակության անդամների հետ:

ԵԽԽՎ համազեկուցողների այցը կեզրափակվի հունվարի 14-ին:

Armenpress.am