ՄԱԿ-ը գոհ է Կիպրոսի բանակցությունների ընթացքից
https://parstoday.ir/hy/news/world-i50797-ՄԱԿ_ը_գոհ_է_Կիպրոսի_բանակցությունների_ընթացքից
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը գոհունակություն է հայտնել Կիպրոսի վերամիավորման բանակցություններում արձանագրված առաջընթացից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 13, 2017 04:12 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը գոհ է Կիպրոսի բանակցությունների ընթացքից

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը գոհունակություն է հայտնել Կիպրոսի վերամիավորման բանակցություններում արձանագրված առաջընթացից:

Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշը հինգշաբթի օրը՝ Ժնևում նշել է, որ Կիպրոսի թրքաբնակ և հունաբնակ բաժինների վերամիավորման բանակցություններն արդյունավետ են եղել:  «Այս բանակցություններում մոտեցել ենք Կիպրոսի հունաբնակ և թրքաբնակ բաժինների միջև վերջնական համաձայնությանը». ասել է նա:

«Բանակցող կողմերն ընդհանուր հարցերի շուրջ համաձայնության են հանգել, սակայն որոշ հարցերի, այդ թվում համաձայնագրի գործադրման ու նաև դրա երաշխավորման կապակցությամբ տարաձայնություններ գոյություն ունեն և դեռ վերջնական համաձայնություն չի կայացել»,-հայտարարել է Գութերեշը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հավելել ք. «Կիպրոսի վերամիավորման բանակցություններում շտապ լուծումներ չենք որոնում»:

Կիպրոսի կղզին 1974 թվականին Թուրքիայի զինվորական միջամտությամբ բաժանվեց հունաբնակ և թրքաբնակ երկու մասերի:

Կիպրոսի թրքաբնակ բաժինը պաշտոնապես ճանաչվել է միայն Թուրքիայի կողմից, մինչդեռ հունաբնակ բաժինը ՄԱԿ-ի և ԵՄ-ի անդամ է: