Հազարավոր եվրոպացիներ համագործակցում են ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման հետ
https://parstoday.ir/hy/news/world-i50983-Հազարավոր_եվրոպացիներ_համագործակցում_են_ԻԼԻՊ_ահաբեկչական_խմբավորման_հետ
Ավստրիայի ԱԳ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարության համաձայն՝ եվրոպական երկրների շուրջ տասը հազար քաղաքացի ԻԼԻՊ-ի հետ համագործակցելու համար Իրաք և Սիրիա է մեկնել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 14, 2017 12:41 Asia/Tehran
  • Հազարավոր եվրոպացիներ համագործակցում են ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման հետ

Ավստրիայի ԱԳ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարության համաձայն՝ եվրոպական երկրների շուրջ տասը հազար քաղաքացի ԻԼԻՊ-ի հետ համագործակցելու համար Իրաք և Սիրիա է մեկնել:

«Express» օրաթերթի հաղորդման համաձայն՝ նոր պաշտոնում ունեցած առաջին ելույթում Սեբաստիան Կուրցը շաբաթ օրն ասել է.«ԻԼԻՊ-ի անդամները, որոնք վերադառնում են Իրաքից և Սիրիայից, Եվրոպայի համար մեծ վտանգ են ներկայացնում»:

ԵԱՀԿ-ի գործող նախագահի խոսքերով, կազմակերպության անդամները պետք է պայքարեն ահաբեկչական քայլերի դեմ:

ԵԱՀԿ-ի կազմում ընդգրկվում են ոչ միայն եվրոպական երկրներ:

ԱՄՆ-ը, ՌԴ-ը, Մոնղոլիան, Բրիտանիան նույնպես  անդամակցում են ԵԱՀԿ-ին: