Բրազիլիայի բանտում տեղի ունեցած անկարգության հետևանքով 10 մարդ է զոհվել
https://parstoday.ir/hy/news/world-i51067-Բրազիլիայի_բանտում_տեղի_ունեցած_անկարգության_հետևանքով_10_մարդ_է_զոհվել
Ամենաքիչը 10 մարդ է զոհվել Բրազիլիայի Ռիու-Գրանդի-դու-Սուլ նահանգի Նատալ քաղաքում գտնվող բանտում տեղի ունեցած անկարգության հետևանքով, հաղորդում է նահանգի ղեկավարությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 15, 2017 09:53 Asia/Tehran
  • Բրազիլիայի բանտում տեղի ունեցած անկարգության հետևանքով 10 մարդ է զոհվել

Ամենաքիչը 10 մարդ է զոհվել Բրազիլիայի Ռիու-Գրանդի-դու-Սուլ նահանգի Նատալ քաղաքում գտնվող բանտում տեղի ունեցած անկարգության հետևանքով, հաղորդում է նահանգի ղեկավարությունը:

Անկարգության պատճառը երկու հակամարտող խմբավորումների բախումն է եղել, որոնց անդամներն իրենց պատիժն են կրում այդ բանտում: Խմբավորումներից մեկը ներխուժել է բանտի այն հատվածը, որտեղ գտնվել են իրենց հակառակորդները, ինչից հետո մասսայական ծեծկռտուք է սկսվել: Եղած տեղեկություններով՝ կալանավորներից երեքին գլխատել են:
Folha de Sao Paulo կայքը հաղորդում է,որ ծեծկռտուքը շարունակվում է: Դեպքի վայր են ուղարկվել հատուկ զինվորական խմբավորում: Բրազիլիայի Արդարադատության նախարարությունը տեղեկացրել է, որ Նատալի բանտում հիմա իր պատիժն է կրում  1.1 հազար մարդ, այն դեպքում, երբ այն նախատեսված է ընդամենը 620-ի համար:

Tert.am