Ցյուրիխում Թուրքիայի հյուպատոսության վրա հարձակում է իրականացվել
Հունվար 19, 2017 07:36 Asia/Tehran
Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության շենքի վրա անհայտ անձինք վառվող նյութերով հարձակում են իրականացրել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հարձակման հետևանքով վնասվել են հյուպատոսության պատուհաններն ու պատերը: Ոստիկանությունը դեպքի առթիվ սկսել է հետաքննություն, ուսումնասիրության են առնվել տարածքում գտնվող տեսանկարահանող սարքերի ձայնագրությունները:
Armenpress.am
Պիտակ