Ցյուրիխում Թուրքիայի հյուպատոսության վրա հարձակում է իրականացվել
https://parstoday.ir/hy/news/world-i51655-Ցյուրիխում_Թուրքիայի_հյուպատոսության_վրա_հարձակում_է_իրականացվել
Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության շենքի վրա անհայտ անձինք վառվող նյութերով հարձակում են իրականացրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 19, 2017 07:36 Asia/Tehran
  • Ցյուրիխում Թուրքիայի հյուպատոսության վրա հարձակում է իրականացվել

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության շենքի վրա անհայտ անձինք վառվող նյութերով հարձակում են իրականացրել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Հարձակման հետևանքով վնասվել են հյուպատոսության պատուհաններն ու պատերը: Ոստիկանությունը դեպքի առթիվ սկսել է հետաքննություն, ուսումնասիրության են առնվել տարածքում գտնվող տեսանկարահանող սարքերի ձայնագրությունները:

Armenpress.am