Բաքուն հակադարձել է ՌԴ արտգործնախարարի հայտարարությանը
https://parstoday.ir/hy/news/world-i51688-Բաքուն_հակադարձել_է_ՌԴ_արտգործնախարարի_հայտարարությանը
Ադրբեջանի հանրապետության խորհրդարանի փոխնախագահը քննադատել է Լեռնային Ղարադաղի հակամարտության վերաբերյալ ՌԴ արտգործնախարարի վերջին հայտարարությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 19, 2017 12:38 Asia/Tehran
  • Բաքուն հակադարձել է ՌԴ արտգործնախարարի հայտարարությանը

Ադրբեջանի հանրապետության խորհրդարանի փոխնախագահը քննադատել է Լեռնային Ղարադաղի հակամարտության վերաբերյալ ՌԴ արտգործնախարարի վերջին հայտարարությունը:

«Թրենդ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ադրբեջանի պառլամենտի փոխնախագահ Բահար Մորադովան ասել է.-«Մոսկվան կարող է նշանակալի դերակատարություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում»:

«Որպես ԵԱՀԿ-ի   Մինսկի համանախագահ երկիր, Ռուսաստանը կարող է միջազգային օրենքների համաձայն կարևոր դերակատարություն ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում».-հավելել է Մորադովան: 

Նշելի է, որ վերջերս  ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր .-«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Ադրբեջանի ներքին խնդիրը չէ»: