Ռուսաստանը կարևորել է Սիրիայի հարցով Իրանի հետ սերտ համագործակցությունը
https://parstoday.ir/hy/news/world-i51766-Ռուսաստանը_կարևորել_է_Սիրիայի_հարցով_Իրանի_հետ_սերտ_համագործակցությունը
Ռուսաստանի նախագահի խոսնակը նշել է, որ Մոսկվան կարևորում է Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար Թեհրանի հետ Մոսկվայի սերտ համագործակցությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 20, 2017 07:32 Asia/Tehran
  • Ռուսաստանը կարևորել է Սիրիայի հարցով Իրանի հետ սերտ համագործակցությունը

Ռուսաստանի նախագահի խոսնակը նշել է, որ Մոսկվան կարևորում է Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար Թեհրանի հետ Մոսկվայի սերտ համագործակցությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ռուսաստանի նախագահ Դիմիտրի Պեսկովը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Մոսկվան Ղազախստանում սպասվող սիրիական երկխոսության ընթացքում ամերիկյան պատվիրակության հետ չի բանակցելու:

Սիրիայի խաղաղության բանակցությունները հունվարի 23-ին տեղի կունենան Ղազախստանի մայրաքաղաք՝ Աստանայում: Սիրիայում համընդհանուր հրադադարի հաստատումը և այդ երկրի ճգնաժամի կարգավորման համար սիրիական բանակցությունների վերականգնումը հիշյալ բանակցության առանցքներից են լինելու:

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ նշել է, որ անհավանական չի համարում Թեհրանի, Մոսկվայի ու Անկարայի հովանավորությամբ Աստանայում կազմակերպվելիք սիրիական բանակցություններին ԱՄՆ-ի ներկայացուցչի մասնակցությունը:

Միևնույն ժամանակ Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ այդ երկիրը Աստանայի բանակցություններին ԱՄՆ-ի պատվիրակության մասնակցության մասին դեռ հստակ տեղեկություն չունի: