Ռուսաստանը կարևորել է Սիրիայի հարցով Իրանի հետ սերտ համագործակցությունը
Ռուսաստանի նախագահի խոսնակը նշել է, որ Մոսկվան կարևորում է Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար Թեհրանի հետ Մոսկվայի սերտ համագործակցությունը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ռուսաստանի նախագահ Դիմիտրի Պեսկովը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Մոսկվան Ղազախստանում սպասվող սիրիական երկխոսության ընթացքում ամերիկյան պատվիրակության հետ չի բանակցելու:
Սիրիայի խաղաղության բանակցությունները հունվարի 23-ին տեղի կունենան Ղազախստանի մայրաքաղաք՝ Աստանայում: Սիրիայում համընդհանուր հրադադարի հաստատումը և այդ երկրի ճգնաժամի կարգավորման համար սիրիական բանակցությունների վերականգնումը հիշյալ բանակցության առանցքներից են լինելու:
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ նշել է, որ անհավանական չի համարում Թեհրանի, Մոսկվայի ու Անկարայի հովանավորությամբ Աստանայում կազմակերպվելիք սիրիական բանակցություններին ԱՄՆ-ի ներկայացուցչի մասնակցությունը:
Միևնույն ժամանակ Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ այդ երկիրը Աստանայի բանակցություններին ԱՄՆ-ի պատվիրակության մասնակցության մասին դեռ հստակ տեղեկություն չունի: