ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու
https://parstoday.ir/hy/news/world-i52201-ԵԱՀԿ_դիտարկում_է_անցկացվելու
Հունվարի 24-ին, Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂ Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղի հյուսիս-արևմուտքում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 23, 2017 18:49 Asia/Tehran
  • ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Հունվարի 24-ին, Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂ Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղի հյուսիս-արևմուտքում։

ԼՂ  պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն /Չեխիա/ և Գենադիե Պետրիկան /Մոլդովա/:

ԼՂ   իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:

Armradio.am