Ռուսաստանը դեմ է Սիրիայի հարցով ԱՄՆ-ի նախագծին
https://parstoday.ir/hy/news/world-i52467-Ռուսաստանը_դեմ_է_Սիրիայի_հարցով_ԱՄՆ_ի_նախագծին
Ռուսաստանը դեմ է Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած նախագծին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 26, 2017 12:27 Asia/Tehran
  • Ռուսաստանը դեմ է Սիրիայի հարցով ԱՄՆ-ի նախագծին

Ռուսաստանը դեմ է Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած նախագծին։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ հինգշաբթի օրը  Կրեմլի Խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է.-« ԱՄՆ-ը պետք է նկատի ունենա Սիրիայի փախստականների համար անվտանգության գոտիների ստեղծման պլանի  հետևանքները»:

Պեսկովը հավելել է. «Նախքան նախագիծը ներկայացնելը, Սպիտակ տունն այդ մասին չի խորհրդակցել Ռուսաստանի հետ»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  հայտարարել է, որ մտադիր է Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծել։ Թրամփը նախագծի մանրամասների մասին չի խոսել:

ԱՄՆ-ը հովանավորում է Սիրիայի  զինված  խմբերին ու ահաբեկիչներին: Ավելի Վաղ, Բարաք Օբամայի նախագահության օրոք, ԱՄՆ-ը Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու  նախագիծ էր ներկայացրել, որն արժանացել էր Ռուսաստանի քննադատությանը։