Ռուսաստանը դեմ է Սիրիայի հարցով ԱՄՆ-ի նախագծին
Ռուսաստանը դեմ է Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած նախագծին։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ հինգշաբթի օրը Կրեմլի Խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է.-« ԱՄՆ-ը պետք է նկատի ունենա Սիրիայի փախստականների համար անվտանգության գոտիների ստեղծման պլանի հետևանքները»:
Պեսկովը հավելել է. «Նախքան նախագիծը ներկայացնելը, Սպիտակ տունն այդ մասին չի խորհրդակցել Ռուսաստանի հետ»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծել։ Թրամփը նախագծի մանրամասների մասին չի խոսել:
ԱՄՆ-ը հովանավորում է Սիրիայի զինված խմբերին ու ահաբեկիչներին: Ավելի Վաղ, Բարաք Օբամայի նախագահության օրոք, ԱՄՆ-ը Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու նախագիծ էր ներկայացրել, որն արժանացել էր Ռուսաստանի քննադատությանը։