Հրեա ռաբբիները բողոքի ցույց են անցկացրել ՄԱԿ-ի շենքի դիմաց
Նյու Յուրքում մի խումբ հակասիոնիստական հրեա ռաբբիներ բողոքի ցույց են անցկացրել ՄԱԿ-ի շենքի դիմաց:
Ալ-Մայադին հեռուստատեսության հաղորդմամբ՝ մի խումբ հրեա ռաբբիների բողոքի ցույց անցկացնելով ՄԱԿ-ի շենքի դիմաց, ռաբբիները դատապարտել են Սիոնիստական ռեժիմի այն քայլը, որով նրանք խաղաղ քաղաքացիներին պարտադրում են զինվորական ծառայության անցնել:
Ցուցարարները շեշտել են, որ սինոիստները չեն տարբերվում Գեստապոյից:
«Նատուրի Կարտա» հակասիոնիստ ռաբբիների միության անդամ Դեյվիդ Վելդմանն ասել է.«Հազարավոր հրեա աղջիկներ ու տղաներ Իսրայելի բատներում խոշտանգվում են այն պատճառով, որ չեն ցանկացել ծառայել Իսրայելի բանակում»:
Երուսաղեմից, Լոնդոնից, Կանադայից և ԱՄՆ-ից ցույցին մասնակցողները հայտարարել են.«Սինոնիստները բռնագրավել են Պաղեստինը, ինչը միջազգային օրենքների խախտում է»: