Թերսնումն ու մահը սպառնում է աֆրիկացի վեց միլիոն երեխաների կյանքին
https://parstoday.ir/hy/news/world-i52545-Թերսնումն_ու_մահը_սպառնում_է_աֆրիկացի_վեց_միլիոն_երեխաների_կյանքին
«Փրկենք երեխաներին» բարեգործական հաստատությունը տեղեկացրել է աֆրիկացի ավելի քան վեց միլիոն երեխաների թերսման ու մահվան վտանգի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2017 14:34 Asia/Tehran
  • Թերսնումն ու մահը սպառնում է աֆրիկացի վեց միլիոն երեխաների կյանքին

«Փրկենք երեխաներին» բարեգործական հաստատությունը տեղեկացրել է աֆրիկացի ավելի քան վեց միլիոն երեխաների թերսման ու մահվան վտանգի մասին:

«Ռոյտերզ»-ի հաղորդման համաձայն՝  «Փրկենք երեխաներին» բարեգործական հաստատությունն ուրբաթ օրը հայտարարեց, որ Սոմալիում, Եթովպիայում և Քենիայում վեց միլիոն 500 հազար երեխաներ երաշտի ու սովի հետևանքով ենթակա են թերսնման ու մահվան վտանգին:

«Փրկենք երեխաներին» բարեգործական հաստատությունը նաև հաղորդել է, որ վերջին տարիներին տեղումների նվազելը պատճառ է դարձել, որ Սոմալիում, Եթովպիայում ու Քենիայում 15 միլիոն երեխաներ, ճգնաժամի մատնվելով, ծայրահեղ վատ վիճակում հայտնվեն։