Բրազիլիայում 42 մարդ է մահացել դեղին տենդից
https://parstoday.ir/hy/news/world-i52695-Բրազիլիայում_42_մարդ_է_մահացել_դեղին_տենդից
Բրազիլիայի առողջապահության նախարարությունը հաստատել է վերջին շաբաթների ընթացքում 42 մարդու մահվան դեպքը դեղին տենդից։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 29, 2017 12:37 Asia/Tehran
  • Բրազիլիայում 42 մարդ է մահացել դեղին տենդից

Բրազիլիայի առողջապահության նախարարությունը հաստատել է վերջին շաբաթների ընթացքում 42 մարդու մահվան դեպքը դեղին տենդից։

Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։

Գերատեսչության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ ընդհանուր առմամբ ուսումնասիրվել է 107 կասկածելի մահվան դեպք, 42-ի պարագայում տրվել է դրական պատասխան. մարդիկ մահացել էին այդ սուր վիրուսային հիվանդության հետևանքներից։ Եվս 65 դեպքերով փորձաքննությունները շարունակվում են։

Ներկայում գրանցված են 555 հիվանդներ ախտանշաններով, որոնք կարող են վկայել դեղին տենդի մասին, նրանցից 86-ի մոտ արդեն հաստատվել է այդ ախտորոշումը։

Հիվանդության բռնկումը նկատվել է մի քանի շաբաթ առաջ՝ Մինաս-Ժերայս նահանգում, որից հետո տարածվել մյուս նահանգներում։

1in.am