Բրիտանիայում ամերիկյան արտադրության ապրանքները բոյկոտելու կոչեր են հնչեցվել
https://parstoday.ir/hy/news/world-i52837-Բրիտանիայում_ամերիկյան_արտադրության_ապրանքները_բոյկոտելու_կոչեր_են_հնչեցվել
Մուսուլման յոթ երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելելու մասին ԱՄՆ-ի նախագահի հրամանագրից հետո աճում են ամերիկյան արտադրության ապրանքների գնումը բոյկոտելու մասին բրիտանական կազմակերպությունների ու նաև տարբեր անձանց կողմից հնչեցվող կոչերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2017 04:02 Asia/Tehran
  • Բրիտանիայում ամերիկյան արտադրության ապրանքները բոյկոտելու կոչեր են հնչեցվել

Մուսուլման յոթ երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելելու մասին ԱՄՆ-ի նախագահի հրամանագրից հետո աճում են ամերիկյան արտադրության ապրանքների գնումը բոյկոտելու մասին բրիտանական կազմակերպությունների ու նաև տարբեր անձանց կողմից հնչեցվող կոչերը:

Համաձայն Լոնդոնից Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, «Մետրո» օրաթերթն իր երկուշաբթի օրվա համարում գրել է, որ աշխարհում այդ կոչերից բացի, Թրամփին հակառակ անձինք ու կազմակերպություններ բոյկոտում են ամերիկյան ապրանքներն, այդ թվում «ՄաքԴոնալդ»-ի սննդամթերքի,  «Ֆորդ»-ի ու նաև «Ափըլ»-ի արտադրանքների գնումը:

Բրիտանիայում ամերիկյան արտադրության ապրանքները բոյկոտի ենթարկելու կոչի կազմակերպիչներն ասում են, ոի ինչպես 1980-ական թվականներին Հարավաֆրիկյան Հանրապետությունում արտադրված ապրանքների գնումը ռասիզմի հովանավորում էր համարվում, այսօր էլ ամերիկյան ապրանքների գնումն այդ երկրի ռասիստ նախագահին հովանավորություն է համարվելու: