Ղազախստանը ցանկանում է միջնորդ դառնալ ղարաբաղյան հարցում
https://parstoday.ir/hy/news/world-i53011-Ղազախստանը_ցանկանում_է_միջնորդ_դառնալ_ղարաբաղյան_հարցում
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նոր նախաձեռնություն է նախապատրաստում ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում: Այս մասին Haqqin.az-ին ասել է Ղազախստանի խորհրդարանի պատգամավոր Ահան Բիժանովը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 01, 2017 13:04 Asia/Tehran
  • Ղազախստանը ցանկանում է միջնորդ դառնալ ղարաբաղյան հարցում

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նոր նախաձեռնություն է նախապատրաստում ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում: Այս մասին Haqqin.az-ին ասել է Ղազախստանի խորհրդարանի պատգամավոր Ահան Բիժանովը:

«Ղազախստանը մտադիր է ուժեղացնել իր միջնորդական գործունեությունը ղարաբաղյան հարցի լուծման գործում: Այդ հարցի գոյությունն անհանգստացնում է Աստանային և նեղացնում դիվանագիտական դաշտը Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում», - ասել է նա: 

lragir.am