Հունաստանը մարտական պատրաստականության է բերել զորքը` թուրքական սադրանքներին հակահարված տալու համար
https://parstoday.ir/hy/news/world-i53303-Հունաստանը_մարտական_պատրաստականության_է_բերել_զորքը_թուրքական_սադրանքներին_հակահարված_տալու_համար
Հունաստանի զինված ուժերը մարտական պատրաստականության են բերվել: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը` վկայակոչելով երկրի պաշտպանական գերատեսչության աղբյուրին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 05, 2017 07:15 Asia/Tehran
  • Հունաստանը մարտական պատրաստականության է բերել զորքը` թուրքական սադրանքներին հակահարված տալու համար

Հունաստանի զինված ուժերը մարտական պատրաստականության են բերվել: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը` վկայակոչելով երկրի պաշտպանական գերատեսչության աղբյուրին:

«Զինված ուժերը մարտական պատրաստականության են բերվել` գնահատելու համար Զինուժի պատրաստականության մակարդակը` թուրքական սադրանքներին հակահարված տալու համար», - ասել է հունական աղբյուրը:

Աղբյուրի տվյալներով` նման միջոցներ իրականացնելու մասին Աթենքում որոշում է կայացվել փետրվարի 1-ին տեղի ունեցած մի շարք միջադեպերից հետո, երբ թուրքական ինքնաթիռները խախտել են Էգեյան ծովում գտնվող Հունական կղզիներին պատկանող օդային տարածքը:

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը հայտարարել էր, որ թուրքական օդուժը Հունաստանի օդային տարածքը խախտել է 138 անգամ:

tert.am/