ԵԱՀԿ-ն Հորադիզի հյուսիսում դիտարկում է անցկացնելու
https://parstoday.ir/hy/news/world-i53411-ԵԱՀԿ_ն_Հորադիզի_հյուսիսում_դիտարկում_է_անցկացնելու
Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը փետրվարի 7-ին, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂ-ի Հադրութի շրջանի ուղղությամբ՝ Հորադիզի հյուսիսում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 06, 2017 08:38 Asia/Tehran
  • ԵԱՀԿ-ն Հորադիզի հյուսիսում դիտարկում է անցկացնելու

Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը փետրվարի 7-ին, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂ-ի Հադրութի շրջանի ուղղությամբ՝ Հորադիզի հյուսիսում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂ  արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, ԼՂ  պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և Իրժի Աբերլեն (Չեխիա), ինչպես նաև ԵԱՀԿ ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլլերը (Մեծ Բրիտանիա):

ԼՂ-ի  իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:

Armenpress.am