Փետրվար 24, 2016 08:25 Asia/Tehran
  • Վիեննան 17-րդ անգամ ճանաչվել է աշխարհի լավագույն քաղաք

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան վերստին ճանաչվել է որպես աշխարհի լավագույն քաղաք։ Ընդգծվում է, որ Վիեննան ունի աշխարհի բոլոր քաղաքների թվում ամենաբարձր կենսամակարդակը։

Վարկանիշային աղյուսակը կազմել է Mercer խորհրդատվական ընկերությունը։ Այն եզրափակել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադը։ Վարկանիշային աղյուսակը հենված է եղել 10 չափանիշների վրա, որոնց թվում են քաղաքական կայունությունը, առողջապահությունը, կրթությունը, հանցագործության մակարդակը, հանգստի կազմակերպումն ու տրանսպորտային պայմանները։

Ընդգծվում է, որ Վիեննայում վարձավճարն ու հասարակական տրանսպորտը շատ ավելի էժան են, քան արևմտյան մայրաքաղաքներում։ Նա 17-րդ անգամ է ճանաչվում աշխարհի լավագույն քաղաք։ Վարկանիշային աղյուսակում Վիեննային հաջորդում են Ցյուրիխը, Օքլենդը, Մյունխենն ու Վանկուվերը։

Պիտակ