Փետրվար 12, 2017 18:47 Asia/Tehran
  • Լավրովը կարևորել է Իրանի և Հեզբոլլահի դրական դերակատարությունը Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում

RT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՌԴ արտգործնախարարը նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարի միասնական ճակատում Իրանին չընդգրկելն անհիմն քայլ է, քանի որ Իրանը նույնպես պայքարում է ԻԼԻՊ-ի դեմ:

«Եթե կասկածում էք, որ Իրանը կամ որևէ այլ երկիր հովանավորում է ահաբեկչությունը՝ ապացույցներ ներկայացրեք»․ասել է ՌԴ արտգործնախարարը:

Սերգեյ Լավրովը նշել է,որ եթե Դոնալդ Թրամփի համար առաջնահերթ է ահաբեկչության դեմ պայքարը,  ապա թող ընդունի, որ Սիրիայի բանակը Ռուսաստանի օդուժի օգնությամբ պայքարում է ահաբեկիչների դեմ:

Ավելի վաղ նշելով, որ ԱՄՆ-ի կառավարությունը խանգարում է Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորմանը և ահաբեկիչների դեմ պայքարին, Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան հույս ունի Սիրիայի խնդիրներին վերջ տալու նպատակով համագործակցել Թրամփի կառավարության հետ:

Պիտակ