Սահմանադրական հանրաքվեի անցկացումը չի լուծի ԼՂ հակամարտությունը. ՌԴ ԱԳՆ
Փետրվար 17, 2017 09:06 Asia/Tehran
Ռուսաստանը չի կարծում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կարող է կախված լինել սահմանադրական հանրաքվեի անցկացումից, որը նախատեսված է փետրվարի 20-ին:
Այս մասին TASS գործակալությանը հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ի տեղեկատվության բաժնից:
«Մենք Լեռնային Ղարաբաղն անկախ պետություն չենք ճանաչում: Ելնում ենք նրանից, որ ԼՂ-ի կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական բանակցությունների միջոցով՝ Մինսկի գործընթացի շրջանակներում: Միևնույն ժամանակ չենք կարծում, որ խաղաղ կարգավորման ընթացքը կարող է կախված լինել «սահմանադրական բարեփոխման» անցկացումից»,-ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
1in.am
Պիտակ