Սահմանադրական հանրաքվեի անցկացումը չի լուծի ԼՂ հակամարտությունը. ՌԴ ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/world-i54418-Սահմանադրական_հանրաքվեի_անցկացումը_չի_լուծի_ԼՂ_հակամարտությունը._ՌԴ_ԱԳՆ
Ռուսաստանը չի կարծում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կարող է կախված լինել սահմանադրական հանրաքվեի անցկացումից, որը նախատեսված է փետրվարի 20-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 17, 2017 09:06 Asia/Tehran
  • Սահմանադրական հանրաքվեի անցկացումը չի լուծի ԼՂ հակամարտությունը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի կարծում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կարող է կախված լինել սահմանադրական հանրաքվեի անցկացումից, որը նախատեսված է փետրվարի 20-ին:

Այս մասին TASS գործակալությանը հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ի տեղեկատվության բաժնից:

«Մենք Լեռնային Ղարաբաղն անկախ պետություն չենք ճանաչում: Ելնում ենք նրանից, որ ԼՂ-ի կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական բանակցությունների միջոցով՝ Մինսկի գործընթացի շրջանակներում: Միևնույն ժամանակ չենք կարծում, որ խաղաղ կարգավորման ընթացքը կարող է կախված լինել «սահմանադրական բարեփոխման» անցկացումից»,-ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:

1in.am