Եվրոպան պետք է դեմ գնա ԱՄՆ-ի ընչաքաղցություններին
https://parstoday.ir/hy/news/world-i54444-Եվրոպան_պետք_է_դեմ_գնա_ԱՄՆ_ի_ընչաքաղցություններին
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հավաստմամբ, Եվրամիությունը պետք է դեմ գնա ԱՄՆ-ի ընչաքաղցություններին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 17, 2017 16:56 Asia/Tehran
  • Եվրոպան պետք է դեմ գնա ԱՄՆ-ի ընչաքաղցություններին

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հավաստմամբ, Եվրամիությունը պետք է դեմ գնա ԱՄՆ-ի ընչաքաղցություններին:

Ըստ «Press tv» հեռուստաընկերության հաղորդման՝ Մյունխենի անվտանգության համաժողովին առընթեր Եվրոպական հանաձնաժողովի  նախագահն ասել է.-«Եվրոպան չպետք է հանձնվի ՆԱՏՕ-ին ցուցաբերվող ԱՄՆ ֆինանսական օժանդակությունը պակասեցնելու վերաբերյալ այդ երկրի սպառնալիքիներին»:

Յունկերի խոսքերով, ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերի ապահովման հարցում Եվրոպան չի զիջել ԱՄՆ-ին»:

«Ոչ միայն ռազմական ծախսերի մեծացումն է համարվում քաղաքականության հիմքը».-նկատել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը:

Յունկերի հավաստմամբ, Եվրոպան պետք է օպտիմալացնի իր պաշտպանական ծախսերի գանձման եղանակը :

ԱՄՆ նախագահ ՝ Դոնալդ Թրամփը, ով հնացած կազմակերպություն էր որակել ՆԱՏՕ-ին, ավելի վաղ ասել էր, որ կազմակերպության մյուս անդամ երկրներն էլ պետք է մասնակից լինեն կազմակերպության բյուջեի ապահովման գհործում: