Չինաստանն իր կործանիչները տեղակայել է վիճելի կղզիներում. ԶԼՄ-ներ
https://parstoday.ir/hy/news/world-i5449-Չինաստանն_իր_կործանիչները_տեղակայել_է_վիճելի_կղզիներում._ԶԼՄ_ներ
Չինաստանի իշխանությունները մի քանի կործանիչներ են տեղակայել Հարավչինական ծովի Պարասելյան կղզիներից մեկում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 24, 2016 09:00 Asia/Tehran
  • Չինաստանն իր կործանիչները տեղակայել է վիճելի կղզիներում. ԶԼՄ-ներ

Չինաստանի իշխանությունները մի քանի կործանիչներ են տեղակայել Հարավչինական ծովի Պարասելյան կղզիներից մեկում:

Այս մասին Fox News հեռուստաալիքին հայտնել են ամերիկացի երկու պաշտոնյաներ:

Հետախուզությունը տվյալներ է ստացել Վուդի կղզում Shenyang J-11 և Xian JH-7 կործանիչների տեղակայման մասին: Այդ նույն կղզում մինչ այդ տեղակայված էին Չինաստանի հրթիռային համակարգերը:

Հարավչինական ծովում Պարասելյան կղզիների տարածքը վիճարկում են Չինաստանը, Թայվանը և Վիետնամը: Չինական իշխանությունները տարածաշրջանում ենթակառուցվածք են ստեղծում՝ այդ թվում ստորջրյա խութերի վրա արհեստական կղզիներ կառուցելով: