ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կարևորել է ԻԼԻՊ-ին հաղթելու համապարփակ լուծումը
https://parstoday.ir/hy/news/world-i54528-ՄԱԿ_ի_գլխավոր_քարտուղարը_կարևորել_է_ԻԼԻՊ_ին_հաղթելու_համապարփակ_լուծումը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսերով՝ հնարավոր չէ առանց համապարփակ լուծման Իրաքում և Սիրիայում հաղթել ԻԼԻՊ-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 18, 2017 14:32 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կարևորել է ԻԼԻՊ-ին հաղթելու համապարփակ լուծումը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսերով՝ հնարավոր չէ առանց համապարփակ լուծման Իրաքում և Սիրիայում հաղթել ԻԼԻՊ-ին:

Ըստ «Associated Press» գործակալության հաղորդման՝ շաբաթ օրը Մյունխենի անվտանգության համաժողովում ունեցած ելույթում Անտոնիո Գուտիերեսն ասել է.«ՄԱԿ-ի անդամները պետք է ջանքեր գործադրեն Սիրիայում և տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ»:

Գուտիերեսի խոսքերով՝ ահաբեկչության վտանգը սպառնում է համաշխարհային անվտանգությանն ու խաղաղությանը: «Այդ սպառնալիքի դեմ պայքարի համար անհրաժեշտ է լինելու բոլոր երկրների համագործակցությունը».նկատել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Անտոնիո Գուտիերեսը, «սխալ» որակելով Լիբիայում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի պաշտոնում Պաղեստինի ինքնավար վարչակազմի նախկին վարչապետ Սալամ Ֆեյսալի ներկայացման վերաբերյալ ԱՄՆ-ի առարկությունը, ասել է․ «Պետությունները պետք է հարգեն ՄԱԿ-ին ծառայող գործիչների մասին այդ համաշխարհային կառույցի սահմանած չափանիշները»:

Ավելի վաղ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Սալամ Ֆեյսալին նշանակել էր Լիբիայում կազմակերպության հատուկ ներկայացուցչի պաշտոնում և ակնկալվում էր, որ Անվտանգության խորհուրդն առանց առարկության, հաստատելու է այդ նշանակումը: