ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կարևորել է ԻԼԻՊ-ին հաղթելու համապարփակ լուծումը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսերով՝ հնարավոր չէ առանց համապարփակ լուծման Իրաքում և Սիրիայում հաղթել ԻԼԻՊ-ին:
Ըստ «Associated Press» գործակալության հաղորդման՝ շաբաթ օրը Մյունխենի անվտանգության համաժողովում ունեցած ելույթում Անտոնիո Գուտիերեսն ասել է.«ՄԱԿ-ի անդամները պետք է ջանքեր գործադրեն Սիրիայում և տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ»:
Գուտիերեսի խոսքերով՝ ահաբեկչության վտանգը սպառնում է համաշխարհային անվտանգությանն ու խաղաղությանը: «Այդ սպառնալիքի դեմ պայքարի համար անհրաժեշտ է լինելու բոլոր երկրների համագործակցությունը».նկատել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Անտոնիո Գուտիերեսը, «սխալ» որակելով Լիբիայում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի պաշտոնում Պաղեստինի ինքնավար վարչակազմի նախկին վարչապետ Սալամ Ֆեյսալի ներկայացման վերաբերյալ ԱՄՆ-ի առարկությունը, ասել է․ «Պետությունները պետք է հարգեն ՄԱԿ-ին ծառայող գործիչների մասին այդ համաշխարհային կառույցի սահմանած չափանիշները»:
Ավելի վաղ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Սալամ Ֆեյսալին նշանակել էր Լիբիայում կազմակերպության հատուկ ներկայացուցչի պաշտոնում և ակնկալվում էր, որ Անվտանգության խորհուրդն առանց առարկության, հաստատելու է այդ նշանակումը: