Իլհամ Ալիեւը բողոքել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
https://parstoday.ir/hy/news/world-i54560-Իլհամ_Ալիեւը_բողոքել_է_ՄԱԿ_ի_գլխավոր_քարտուղարին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Մյունխենի անվտանգության հարցերի համաժողովի շրջանակում հանդիպման ընթացքում քննարկել են ղարաբաղյան հիմնախնդիրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 18, 2017 17:26 Asia/Tehran
  • Իլհամ Ալիեւը բողոքել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Մյունխենի անվտանգության հարցերի համաժողովի շրջանակում հանդիպման ընթացքում քննարկել են ղարաբաղյան հիմնախնդիրը:

Ալիեւը շտապել է հայկական կողմից բողոքել ՄԱԿ-ի ղեկավարին:

Ադրբեջանի նախագահը նաեւ ՄԱԿ-ին կոչ է արել միջամտել հակամարտության կարգավորմանը՝ չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի առկայությանը:

Ալիեւը բողոքել է կարգավորման հարցում առաջընթացի բացակայության առիթով, բնականաբար, դրանում մեղադրելով հայկական կողմին, որը, նրա պնդմամբ, իբր «խախտում է ձեռք բերված համաձայնությունները»:

Նա նաեւ ներկայացրել է անցյալ տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղում պատերազմի սեփական տարբերակը:

Երբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հետաքրքրվել է հակամարտության կարգավորման գործընթացի հիմնական պայմանների մասին, Ալիեւը հայտարարել է ազատագրված տարածքների վերադարձի եւ տարածաշրջանում խաղաղարարների տեղակայման անհրաժեշտության մասին:

News.am