Լեռնային Ղարաբաղում «լռության օր» է
https://parstoday.ir/hy/news/world-i54604-Լեռնային_Ղարաբաղում_լռության_օր_է
Լեռնային Ղարաբաղում փետրվարի 19-ին՝ փետրվարի 20-ին նախանշված Սահմանադրության հանրաքվեի նախօրեին, «լռության օր» է հայտարարված:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 19, 2017 08:29 Asia/Tehran
  • Լեռնային Ղարաբաղում «լռության օր» է

Լեռնային Ղարաբաղում փետրվարի 19-ին՝ փետրվարի 20-ին նախանշված Սահմանադրության հանրաքվեի նախօրեին, «լռության օր» է հայտարարված:

Քարոզչությունը, ինչպես նաեւ ցանկացած գործողություն, որը կարող է որպես քարոզչություն դիտարկվել, արգելված է:

Քարոզարշավն անցկացվել է մեկ ամիս՝ հունվարի 19-ից: Դրան մասնակցել են երեք խորհրդարանական ուժեր՝ «Ազգային վերածնունդը», «Ազատ հայրենիքը» եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը:

Քաղաքական ուժերի դիրքորոշումը տարբեր է եղել: «Ազգային վերածնունդ»-ը դեմ է սահմանադրական բարեփոխումների նախագծին, իսկ մյուս երկու ուժերը՝ կողմ:

Հիշեցնենք, որ հունվարի 17-ին ԼՂ Ազգային ժողովը հավանության է արժանացրել սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Նախագծին «կողմ» է քվեարկել 20, «դեմ»՝ 7, «ձեռնպահ»՝ 1 պատգամավոր:

News.am